211652_close_icon
views-count595 դիտում article-date 13:51 18-11-2022

Լեհաստանը հանձնառու է աջակցելու Հայաստանի դատաիրավական բարեփոխումներին. դեսպան

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին: Հայտնում է ՍԴ-ն

Արման Դիլանյանը կարևորել է Սահմանադրական դատարանի և Լեհաստանի Հանրապետության սահմանադրական տրիբունալի համագործակցությունն ու հայտնել Բարձր դատարանի պատրաստակամությունը՝ խթանելու ու զարգացնելու կապերը Լեհաստանի սահմանադրական տրիբունալի հետ, ինչը բխում է հայ-լեհական բարեկամական հարաբերությունների ընդհանուր տրամաբանությունից:

Սահմանադրական դատարանի նախագահը ողջունել է նաև Լեհաստանի Հանրապետության գործուն աջակցությունը Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) իրագործմանը:

Դեսպան Չեպլակն իր հերթին անդրադարձել է մեր երկրի հետ երկկողմ հարաբերությունների խորացման կարևորությանը և վերահաստատել է Լեհաստանի Հանրապետության հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների զարգացմանն ու դատաիրավական բարեփոխումներին:

Հանդիպմանը քննարկվել են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ իրավունքի գերակայության ու դատաիրավական համագործակցության ոլորտում փոխգործակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է հայ-լեհական միջդատարանական երկխոսությունը և մոտ ապագայում բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր