211652_close_icon
views-count1020 դիտում article-date 11:53 18-11-2022

ՀՀ ԿԸՀ նախագահը և անդամը դիտորդական առաքելություն կիրականացնեն Ղազախստանի նախագահական ընտրություններում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ անդամ Ժիրայր Կարապետյանը նոյեմբերի 18-20-ը լինելու են Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում։

ԿԸՀ-ն հայտնում է, որ  Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավերով ՀՀ ԿԸՀ անդամները միջազգային դիտորդական առաքելություն կիրականացնեն նոյեմբերի 20-ին Ղազախստանում սպասվող նախագահական ընտրություններում։

Նմանատիպ նյութեր