211652_close_icon
views-count1047 դիտում article-date 23:18 17-11-2022

Վահան Քերոբյանը հանդիպել է «Shell» ընկերության ղեկավար կազմի հետ

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 16-ին հանդիպել է նավթի և գազի խոշորագույն ընկերություններից մեկի՝ բրիտանա-հոլանդական «Shell» ընկերության ղեկավար կազմի հետ։

Այս մասին տեղեկանում է նախարարի ֆեյսբուքյան գրառումից:

«Հանդիպմանը վերահաստատել եմ Հայաստանի կառավարության պատրաստակամությունը` աջակցելու «Shell» ընկերության մուտքին հայաստանյան շուկա։ Կարծում եմ` այս քայլը կարևոր ազդակ կլինի համաշխարհային այլ ընկերությունների համար ևս»,-գրել է նախարար Քերոբյանը:

Նմանատիպ նյութեր