211652_close_icon
views-count118105 դիտում article-date 18:42 17-11-2022

Պեմզաշենում կատարված սպանությունների բացահայտման մանրամասներ․ ոստիկանության անդրադարձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Պեմզաշենում կատարված սպանությունների բացահայտման մանրամասներ․ ՀՀ ոստիկանության անդրադարձը՝ տեսանյութում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 14-ին Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչը միջնորդություն էր ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց 2-ամսյա կալանքի որոշում կայացներ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ, 32-ամյա Վրույր Բ-ի նկատմամբ։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Տիգրան Ոսկանյանը մի քանի ժամ դռնփակ դատական նիստն անցկացնելուց հետո գնացել էր խորհրդակցական սենյակ և ժամը 05։30-ին վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ բավարարել էր քննչական վարչության միջնորդությունը, և Վրույր Բ․-ն, ով կասկածվում է Պեմզաշեն գյուղում մեկ այլ անձի հետ առանձնակի դաժանությամբ Պեմզաշեն գյուղի բնակիչներ՝ 31-ամյա Զարինե Մ․-ին, նրա 8-ամյա որդուն՝ Սարգիս Մ․-ին և 12-ամյա դստերը՝ Կարինե Մ․-ին սպանելու մեջ, կալանավորվել չէ և դատարանի դահլիճից տեղափոխվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան վայր։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դատավորը մանրակրկիտ ծանոթացել էր ներկա պահին քրեական գործում առկա  նյութերին, որից հետո որոշում էր կայացրել։ Իսկ նշված զարհուրելի հանցագործությունը բացահայտվել էր ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի, ոստիկանության Արթիկի և Անիի բաժինների քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, նույն ծառայության Շիրակի մարզի ազգային անվտանգության ծառայության վարչության ծառայողների, նույն վարչության Արթիկի բաժանմունքի ծառայողների համագործակցված, մեծ ու հսկայածավալ աշխատանքների շնորհիվ։

Մեծ ու հսկայածավալ և բավականին կարևորագույն աշխատանքներ էին կատարել նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության փարձաքրեագիտական բաժնի փորձաքրեագետները, ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի դատագենետիկական, դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննությունների բաժինների աշխատակիցները, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության փորձառու ու իրենց աշխատանքում հարուստ փորձ ունեցած քննիչների խումբը կատարել էին բազմակողմանի աշխատանք, ինչը նրանք արել էին բավականին մանրակրկիտ ու ֆիքսել էին ամեն մի մանրուք։

Ավելի ուշ պետք տեղի ունենար նաև մյուս կասկածյալի՝ Ա․Բ․-ի խափանման միջոց ընտրելու միջնորդությունը, սակայն դատական նիստը տեղի չէր ունեցել, քանի որ նրա փաստաբանը, ով նախկինում աշխատել է Հատուկ քննչական ծառայությունում, չէր եկել դատական նիստին և այն հետաձգվել էր ու տեղի էր ունենալու նոյեմբերի 15-ին։ 

​Լուսանկարները և դեպքի վայրի տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 466+
466+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր