211652_close_icon
views-count758 դիտում article-date 11:13 17-11-2022

Բայդենը հանրապետականներին շնորհավորել է Ներկայացուցիչների պալատում հաղթանակի կապակցությամբ

Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենը շնորհավորել է Հանրապետական կուսակցությանը՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ, հայտնում է ԱՄՆ վարչակազմի մամուլի ծառայությունը։

Նախագահը հայտարարել է հանրապետականների հետ աշխատելու պատրաստակամության մասին։ ԱՄՆ Հանրապետական կուսակցությունն ապահովել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը վերահսկելու համար անհրաժեշտ 218 մանդատը։ Դեմոկրատներն ունեն 208 մանդատ։

Նոյեմբերի 8-ի միջանկյալ ընտրությունների արդյունքներով՝ Կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի վերահսկողությունը մնում է դեմոկրատներին:

Նմանատիպ նյութեր