211652_close_icon
views-count37028 դիտում article-date 19:23 16-11-2022

Ավտովթար Արարատի մարզում. Ավշար գյուղում՝ «GSA» էլեկտրոնիկայի խանութի դիմաց, բախվել են BMW-ն ու Nissan-ը, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Ավշար գյուղում՝ «GSA» էլեկտրոնիկայի խանութի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչներ՝ 27-ամյա Խաչիկ Փ-ի վարած BMW մակնիշի և 59-ամյա Ազատ Թ-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ, 46-ամյա Ն. Թ-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է«Արարատ» ԲԿ։

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Ստեփան Ադամյանն ու Արման Բագրատյանը։

ժամանել են նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Աբրահամյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր