211652_close_icon
views-count991 դիտում article-date 10:51 16-11-2022

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հյուրընկալում է գեներալ-մայոր Դանիել Լասիկային

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն ուրախ է Երևանում հյուրընկալել ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմավարության, պլանավորման և քաղաքականության հարցերով տնօրեն գեներալ-մայոր Դանիել Լասիկային։

ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ նոյեմբերի 16-17-ին նախատեսվող այցի ընթացքում գեներալ-մայոր Լասիկան ծաղկեպսակ կնդի Անհայտ զինվորի գերեզմանին և Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, կհանդիպի ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանին և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ քննարկելու հայ-ամերիկյան անվտանգային հարաբերություններն ու տարածաշրջանային անվտանգության հարցերը։ Գեներալ-մայոր Լասիկան կմասնակցի խաղաղապահ ուժերի  «Զառ» ուսումնական կենտրոնի նոր զորանոցների, ճաշարանի և գիտաժողովների սրահի բացման արարողությանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր