211652_close_icon
views-count777 դիտում article-date 10:39 16-11-2022

Վարչապետ Փաշինյանին կոչ եմ արել պահպանել խաղաղության բանակցությունների թափը․ Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է արել պահպանել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների թափը: Այս մասին Բլինքենը գրել է Թվիթերի իր էջում։

«Վարչապետ Փաշինյանին կոչ եմ արել նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում կայացած արտգործնախարարների հանդիպումից հետո պահպանել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների թափը: Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում այդ ջանքերին», - գրել է ԱՄՆ պետքարտուղարը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր