211652_close_icon
views-count652 դիտում article-date 23:42 15-11-2022

Սեպտեմբերին Երևանում անշարժ գույքի գրավադրման գործարքներն ավելացել են

Այս տարվա սեպտեմբերին Երևանում անշարժ գույքի գրավադրման 1086 գործարք է եղել, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6%-ով։  

Այս մասին տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեի հրապարակած տեղեկագրերից։

Գրավադրման գործարքներից առավել բարձր տոկոսային շեմն արձանագրվել է Արաբկիր վարչական շրջանում՝ 17%, ամենացածրը՝ Նուբարաշենում` 0․6%:

Գործարքներից ամենաբարձր տոկոսաչափը՝ 69․4%-ը բնակարանների գրավադրում է եղել, 0․2%-ը՝ ավտոտնակների:

Նմանատիպ նյութեր