211652_close_icon
views-count526 դիտում article-date 15:44 15-11-2022

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն այցելել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այցելել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմին: Հայտնում են վարչապետի աշխատակազմը։

Խորհրդակցությանը քննարկվել են տեսչական մարմնի գործունեությանը, ոչ պարենային ապրանքների ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխություններին, վերահսկողության նոր մեխանիզմներին և կատարված բարեփոխումներին վերաբերող հարցեր:

Արայիկ Հարությունյանը կարևորել է տեսչական մարմնի կողմից ոլորտը կարգավորող նախաձեռնությունները, տնտեսվարողների հետ սերտ փոխգործակցությունը: Նա պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնարարականներ:

Նմանատիպ նյութեր