Red Wings ավիաընկերությունը Մախաչկալայից Երեւան ուղիղ չվերթներ կիրականացնի
Red Wings («Կարմիր թեւեր») ավիաընկերությունը դեկտեմբերին ուղիղ չվերթներ կիրականացնի Ռուսաստանի տասը քաղաքներից, այդ թվում՝ Մախաչկալայից, դեպի Երեւան։
«Մախաչկալա-Երեւան» ուղղությունը հազվագյուտ է եւ հասանելի է միայն Red Wings-ի ուղեւորներին։ Չվերթները կիրականացվեն դեկտեմբերի 6-ից, երեքշաբթի օրերին ժամանակակից հարմարավետ SSJ100 100 տեղանոց ինքնաթիռներով։
Տոմսերն արդեն հասանելի են flyredwings.com պաշտոնական կայքում, ինչպես նաեւ ընկերության բջջային հավելվածում։
Հայաստանը կլինի չորրորդ երկիրը, ուր Red Wings-ը ուղիղ չվերթներ կիրականացնի Մախաչկալայի բազային օդանավակայանից։ Ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում նաեւ դեպի ԱՄԷ, Թուրքիա եւ Ուզբեկստան։