211652_close_icon
views-count1016 դիտում article-date 20:03 14-11-2022

Վրաստանից ՌԴ քաղաքացիների մեծ մասը մեկնել է Հայաստան, Թուրքիա․ Վրաստանի նախագահ. Ալիք Մեդիա

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտնել է, որ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո Ռուսաստանից Վրաստան ժամանածներից շուրջ 100 հազարը մնացել է Վրաստանում, գրում է «Ալիք Մեդիան»:

Radio France-ին տված հարցազրույցում նախագահ Զուրաբիշվիլին հայտարարել է, որ զորահավաքից հետո 700 հազար ՌԴ քաղաքացի է հատել Վրաստանի սահմանը, որից 600 հազարը մեկնել է տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Հայաստան, Թուրքիա և եվրոպական երկրներ:

Ըստ նախագահի՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Վրաստան է մուտք գործել նաև մոտ 30 հազար ուկրաինացի փախստական։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր