211652_close_icon

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությունը նոր պետ ունի

views-count1472 դիտում article-date 12:08 14-11-2022
Վահան Խաչատրյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ։ Տեղեկությունն այսօր՝ նոյեմբերի 14-ին, հայտնեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Սարգսյանը նշեց, որ Խաչատրյանը երկար տարիներ աշխատում է քաղաքապետարանում, մինչ այս նշանակումը զբաղեցրել է անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալի պաշտոնը։ 

«Հույս ունեմ՝ այն փորձը, որ ունեք, նոր հաստիքում ավելի արդյունավետ կօգտագործեք»,– ասաց քաղաքապետը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր