211652_close_icon
views-count24101 դիտում article-date 19:16 13-11-2022

Երևանում ժողովրդին հայտնի Վաղարշի ոսկու շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի․ սպանություն հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ

SHAMSHYAN.com-ի  տեղեկություններով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրվարույթը նախաձեռնվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում շտապօգնության կենտրոն ենթակայանից ոստիկանության կենտրոնական բաժին ստացված ահազանգի փաստով։ Շտապօգնության 05 խումբը հայտնել էր, որ կանչով մեկնել են Խորենացի փողոցի 24 հասցեում գտնվող «Ոսկու աշխարհ»՝ ժողովրդին հայտնի Վաղարշի ոսկու շուկա, որտեղ բուժօգնություն են ցուցաբերել մի տղամարդու, ով, սակայն, մահացել է։ 

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Արման Պապյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Թադևոսյանը։ Ժամանել է նաև քննչական խումբը։  Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 54 -ամյա Տիգրան Վ․-ն էր։

Արտաքին զննությամբ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

Նմանատիպ նյութեր