211652_close_icon
views-count34748 դիտում article-date 22:02 12-11-2022

Պեմզաշենն՝ ահ ու սարսափի մեջ․ հուղարկավորեցին դաժանաբար սպանված մորն ու զավակներին․ aravot.am (Ֆոտոշարք)

Aravot.am-ը գրում է. «Այսօր հուղարկավորեցին Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն բնակավայրի տներից մեկում դաժանաբար սպանված 31-ամյա Զարինե Մ.-ին և նրա երկու անչափահաս երեխաներին` 12-ամյա դստերն և 8-ամյա որդուն։ Նրանց հրաժեշտ տվեցին համայնքապետարանի վարչական շենքի հարևանությամբ գտնվող մի կառույցից՝ հոգևոր կարգով։

Դեպքից չորս օր անց սահմռկեցուցիչ այս սպանությունը դեռևս բացահայտված չէ, պեմզաշենցիները շոկի մեջ են, թե ո՞վ կարող էր գնալ նման սադիզմի։

Ողջ գյուղը մասնակցում էր հուղարկավորությանը, պեմզաշենցիները մեզ հետ զրույցում ասացին, որ իրենք ահ ու սարսափի մեջ են․ բոլորի դռները կողպած են, երեխաներին հատուկ հսկողությամբ են տանում դպրոց ու բերում, կյանքը կարծես կանգ է առել, ցերեկվա ժամերին փողոցներում գրեթե մարդ չկա։

Նրանց համար հանելուկ է այս սպանությունը։ Տունը, որտեղ տեղի է ունեցել ոճիրը, գտնվում է կենտրոնական փողոցում՝ բանուկ մի տեղ, որի դիմաց դպրոցն է,  քիչ հեռավորության վրա համայնքապետարանի, Հայփոստի շենքերն են, կա դեղատուն, խանութներ։

Պեմզաշենցիների ասելով՝ դպրոցում կա տեսախցիկ, սակայն այն չի աշխատում, իրավապահները տարել են տան հարևանությամբ գտնվող երկու խանութների տեսախցիկները։




Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր