Մոսկվան բռնակցված Խերսոնի ժամանակավոր մայրաքաղաք է հռչակել Գենիչեսկը
Խերսոնից ռուսական զորքերի դուրսբերումից հետո Գենիչեսկը ժամանակավորապես կդառնա բռնակցված Խերսոնի շրջանի վարչական մայրաքաղաքը, այս մասին ria.ru-ին հայտնել է Ռուսաստանի կողմից նշանակված կառավարության խոսնակ Ալեքսանդր Ֆոմինը։
«Այսօր Խերսոնի շրջանի ժամանակավոր վարչական մայրաքաղաքը Գենիչեսկն է, այնտեղ կենտրոնացած են իշխանության բոլոր հիմնական մարմինները»,- ասել է Ֆոմինը։
Փետրվարից ռուսական ուժերի կողմից օկուպացված Գենիչեսկը առողջարանային և նավահանգստային քաղաք է, որը գտնվում է Խերսոնի շրջանի հարավում՝ Ազովի ծովի ափին: Խերսոնն ու ուկրաինական երեք այլ շրջաններ Մոսկվան բռնակցել էր սեպտեմբերի վերջին, դրանից մեկ ամիս անց Ռուսաստանի պաշտպանության նախարարը հրահանգել էր դուրս բերել զորքերը Խերսոնից և տեղակայել Դնեպր գետի ձախ ափին։
Երեկ Կիևը հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները արդեն Խերսոնում են, քաղաքում բարձրացվել է ուկրաինական դրոշը։