211652_close_icon
views-count1008 դիտում article-date 13:32 12-11-2022

Բռնապետերը վերջապես պետք է հասկանան, որ չի կարելի գրավել անկախ երկրների տարածքները․ Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ այս փուլում անհնար է ավարտել ռուս-ուկրաինական պատերազմը դիվանագիտական ​​ճանապարհով։ Նրա խոսքով, Ռուսաստանը խոչընդոտում է այս գործընթացին, և Ուկրաինան չպետք է զիջումների գնա ռուսներին, գրում է ՈՒՆԻԱՆ-ը։

Պուտինն է, որ խաչ քաշեց բոլոր այն ջանքերի վրա, որոնք նախկինում գործադրվել էին երկու երկրների միջև բանակցությունների հարցում, ասել է կանցլերը։

Շոլցը նշել է, որ բռնապետերը վերջապես պետք է հասկանան, որ չի կարելի գրավել անկախ երկրների տարածքները. «Ռուսաստանը նախեւառաջ պետք է գիտակցի, որ բռնապետական աշխարհի գաղափարը չի աշխատի եւ որ անհնար է գրիչով անցնել քարտեզի վրայով ու ասել, որ սա հիմա իմն է։ Այդ պատճառով բռնապետական աշխարհ չի լինի, պետք է լինի այլ ընկալում», ասել է Շոլցը:

Նմանատիպ նյութեր