211652_close_icon
views-count1022 դիտում article-date 21:35 11-11-2022

Հայաստանը պատրաստ է գնալ լուծումների, գուցե Ադրբեջանը չի ուզում, որ Հայաստանը եկամուտներ ստանա. Փաշինյան

Հայաստանը պատրաստ է գնալ լուծումների՝ տարածաշրջանում տրանսպորտային, տնտեսական կապերի ապաշրջափակման հարցով, Հայաստանը ցանկանում է գտնել լավագույն երթուղին, խնդիրն այն է, որ, գուցե, Ադրբեջանը չի ուզում, որ ՀՀ-ն եկամուտներ ստանա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում:

«Երթուղիների հարցում մենք ընդհանրապես ոչ մի խնդիր չունենք, ես ոչ մի խնդիր չունեմ որևէ երթուղու հետ՝ բացառությամբ այն տրամաբանության, թե ինչքանով է դա տեխնիկապես իրագործելի: Մենք այդ նախագիծն անվանում ենք «Հայկական խաչմերուկ», որովհետև մենք ուզում ենք, որ այդ ճանապարհներից հնարավորինս շատ տրանսպորտային միջոցներ օգտվեն, հնարավորինս շատ բեռներ փոխադրվեն, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը հնարավորինս շատ եկամուտներ ստանա այդ բեռնափոխադրումից: Այս առումով ոչ մեկը մեզնից ավելի շահագրգիռ չի կարող լինել, որպեսզի դա լինի լավագույն երթուղին. հարմար, կարճ, տարին 12 ամիս հասանելի, անցանելի»,-ասաց Փաշինյանը:

Հայկական կողմը երբեք չի ասել, թե կա երթուղի, որի հետ ոչ մի դեպքում չի համաձայնի: Հայաստանն ընդհակառակը՝ հրավիրել է միջազգային փորձագետներ, առաջիկայում նրանք կգան:

«Մեզ պետք է լավագույն երթուղին գտնել: Ի վերջո, այդ ճանապարհները Հայաստանի հաշվին են կառուցվելո»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր