211652_close_icon
views-count929 դիտում article-date 23:34 10-11-2022

Էստոնիայում կանցկացվեն աշխարհում խոշորագույն կիբեռվարժանքները. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտնել Է, որ այս տարվա նոյեմբերին Էստոնիայում կանցկացվեն աշխարհում խոշորագույն Cyber Coalition կիբեռվարժանքները՝ ՆԱՏՕ-ի ավելի քան քառասուն երկրների եւ դաշինքի գործընկերների մասնակցությամբ։

«ՆԱՏՕ-ն նաեւ կանոնավոր վարժանքներ կանցկացնի, ներառյալ Cyber Coalition օդային վարժանքներն Էստոնիայում, որոնք տեղի կունենան այս ամսին ավելի ուշ:

Դրանք խոշորագույն նմանօրինակ վարժանքներն են ամբողջ աշխարհում: ՆԱՏՕ-ի ավելի քան քառասուն անդամներ եւ գործընկերներ կվարժվեն կիբեռգրոհների տարբեր տեսակներին հակազդելու գործում»,-հաղորդել Է նա: Cyber Coalition կիբեռվարժանքները ՆԱՏՕ-ի ամենամյա վարժանքներն են կիբեռտարածությունում սպառնալիքներին դիմակայելու գործում փոխգործակցության խնդիրների մշակման ուղղությամբ:

Դրանք Էստոնիայում անցկացվում են 2008 թվականից: Այս տարվա հունիսի վերջին Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում դաշնակիցները պայմանավորվել են ամրապնդել դաշինքի դիրքերը կիբեռտարածությունում եւ ձեռնամուխ են եղել այդ բնագավառում միջազգային իրավունքի նորմերի կիրառմանը: Ավելի վաղ ՆԱՏՕ-ն կիբեռոլորտը հանգուցային Է համարել հավաքական անվտանգության համար՝ օդային, ցամաքային, ծովային եւ տիեզերական բաղադրիչների հետ միասին, եւ հնարավոր Է համարել Կանոնադրության հինգերորդ հոդվածի կիրառման հնարավորությունը դաշինքի անվտանգությանն սպառնացող կիբեռգրոհների դեպքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ նյութեր