211652_close_icon
views-count1424 դիտում article-date 23:21 09-11-2022

Ուկրաինան նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը առանց կռվի կլքի Խերսոնը․ Պոդոլյակ

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը ասել է, որ դեռ վաղ է ուրախանալ Խերսոնից ռուսների հեռանալու կապակցությամբ։ Հայտնում է Reuters-ը։

«Ուկրաինան նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը առանց կռվի կլքի Խերսոնը: Ռուսական խմբավորման զգալի մասը մնում է քաղաքում, լրացուցիչ ռեզերվներ են ներգրավվում տարածաշրջան: Ուկրաինան ազատագրում է տարածքներ՝ հիմնվելով հետախուզական տվյալների, այլ ոչ թե կազմակերպված հեռուստատեսային հայտարարությունների վրա», գրել է Պոդոլյակը։

Հիշեցնենք՝ ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն հրամայել է դուրս բերել զորքերը Խերսոնից և տեղակայել Դնեպր գետից այն կողմ։ 

Նմանատիպ նյութեր