211652_close_icon
views-count1085 դիտում article-date 23:07 09-11-2022

Իրանը և Ռուսաստանը քննարկել են ներքին գործերին արևմտյան հատուկ ծառայությունների միջամտության հարցը

Իրանի անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին և Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը քննարկումներ են անցկացրել Թեհրանում: Գրում է «Ազատությունը»։

Օրակարգում ի շարս այլ թեմաների, եղել է «երկու երկրների ներքին գործերին արևմտյան հատուկ ծառայությունների միջամտության» հարցը:

Պատրուշևը և Շամխանին համաձայնել են պատժամիջոցների ճնշման պայմաններում ակտիվացնել արտաքին առևտրային կապերը և փորձի փոխանակում կատարել տնտեսական կարողությունների զարգացման ոլորտում:

Երկու պաշտոնյաները քննարկել են նաև մի շարք միջազգային թեմաներ, այդ թվում՝ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում ստեղծված կացությունը:

Բացի այդ, Շամխանին և Պատրուշևը քննարկել են ահաբեկչության և ծայրահեղականության դեմ համատեղ պայքարելու հնարավորությունը:

Արևմտյան երկրները Թեհրանին մեղադրում են Մոսկվային զենք տրամադրելու համար, պնդելով, որ այն կիրառվում է Ուկրաինայում:

Իրանը երկար ժամանակ դա հերքել է, բայց վերջերս ընդունել է, որ պատերազմից առաջ ԱԹՍ-ների ոչ մեծ խմբաքանակ է տրամադրել Ռուսաստանին:

Նմանատիպ նյութեր