211652_close_icon
views-count339 դիտում article-date 20:16 09-11-2022

ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի և ԵՄ-ի համանախագահներն այցելել են Հվ. Օսիա

Ժնևյան քննարկման ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի և Եվրամիության համանախագահներն այսօր  հանդիպումներ են անցկացրել Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի շրջանի դե ֆակտո կառավարության ներկայացուցիչների հետ։ Գրում է Aliq.ge-ն։

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ասել է, որ ուժի չկիրառման մասին համատեղ փաստաթղթի մշակումը Ժնևի քննարկումների մասնակիցների հիմնական խնդիրներից մեկն է:

«Թե՛ Հարավային Օսիայի, թե՛ Վրաստանի կառավարության համար շատ կարևոր է, որ Ռուսաստանը հաստատի այդ հանձնառությունը»,- ասել է Կլաարը:

Կլաարը նշել է, որ այսօր դե ֆակտո կառավարության ներկայացուցիչների հետ քննարկվել են ժնևյան առաջիկա փուլի օրակարգային բոլոր հարցերը։

Ժնևում կայացած քննարկումներում օսական պատվիրակության ղեկավար, դե ֆակտո նախագահի ներկայացուցիչ Կոնստանտին Կոչիևը նշել է, որ այսօր Ժնևում քննարկումներն այլևս «սառեցված» գործընթաց չեն։

«Մենք շարունակում ենք աշխատել Ժնևի ձևաչափով… Օրակարգում բոլոր կարևոր հարցերն են։ Դրանց թվում՝ անհայտ կորածների նկատմամբ ուժ չկիրառելու մասին փաստաթղթի մշակումը»,- ասել է Կոչիևը։

Ի դեպ, հոկտեմբերի 5-ին Շվեյցարիայում տեղի է ունեցել ժնևյան բանակցությունների 56-րդ փուլը։

56-րդ փուլից հետո Հարավային Օսիայի դե ֆակտո կառավարությունը Թբիլիսիից պահանջում է ստորագրել ուժի չկիրառման մասին իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթ։ Ժնևի քննարկումների հաջորդ փուլը կանցկացվի հաջորդ տարվա սկզբին։