627 դիտում
18:31 09-11-2022
Գրիգոր Մինասյանը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են դատապարտյալների փոխանցմանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Կիշան Դան Դեվալին: Հայտնում է Արդարադատության նախարարությունը։
Հանդիպման ընթացքում Գրիգոր Մինասյանը և Կիշան Դան Դեվալին քննարկել են հանձնումներին, իրավական փոխօգնությանը, դատապարտյալների փոխանցմանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև «Հանձնման մասին», «Քաղաքացիական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին», «Քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին» և «Դատապարտյալների փոխանցման մասին» երկկողմ պայմանագրերի նախագծերի մշակման աշխատանքներին:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել վերոնշյալ երկկողմ միջազգային պայմանագրերի մշակման աշխատանքներն ամփոփել և «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքից բխող գործընթացները հնարավորինս սեղմ ժամկետում կատարելուց հետո դիվանագիտական խողովակներով փոխանցել հնդկական կողմին՝ դրանց համաձայնեցման և ստորագրման համար:

Նմանատիպ նյութեր
748 դիտում
18:59 07-08-2023
ՆԳՆ նախարարն ու ՉԺՀ դեսպանը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
901 դիտում
18:55 23-12-2024
ՆԳ նախարարը ՌԴ դեսպանի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
4451 դիտում
16:50 27-09-2017
Հայ-ռուսական առողջապահական 3-րդ համաժողովի ավարտից հետո քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Այս բաժնից
565 դիտում
18:49 24-12-2024
Նախկին նախագահները մերժեցին բանավեճի հրավերը, քանի որ հաստատելու էին Փաշինյանի պնդումը․ Ռուբեն Ռուբինյան
841 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել