Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Արցախյան երրորդ պատերազմի նահատակների հիշատակին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 9-ին այցելել է Ստեփանակերտի զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել Արցախյան երրորդ պատերազմում նահատակված հերոսների հիշատակին:
Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ երկրի ղեկավարին ուղեկցում էին նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը, ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը: