211652_close_icon
views-count1366 դիտում article-date 13:58 09-11-2022

«Մեր դիրքորոշումը երբևէ չի փոխվել և չի էլ փոխվելու». Աղաջանյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին. «Ազատություն»

Իլհամ Ալիևի վերջին ապակառուցողական հայտարարությունները պետք չէ կապել ո՛չ Վաշինգտոնի, ո՛չ Սոչիի բանակցությունների հետ: Այս մասին հակադարձելով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին՝ ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների նախագահ Էդուարդ Աղաջանյանը, հաղորդում է «Ազատությունը»:

«Ադրբեջանի նախագահն առանձնապես աչքի չի ընկել ամբողջ բանակցային գործընթացի համատեքստում, մասնավորապես, հետպատերազմյան ժամանակահատվածում առանձնապես աչքի չի ընկել կոնստրուկտիվիզմով: Դա կապել վաշինգտոնյան գործընթացի հետ, Սոչիի գործընթացի հետ կամ որևէ այլ գործընթացի հետ, կարծում եմ, իմաստ չունի», - նշեց Աղաջանյանը:

«Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի պարտավորությունն է, որը ստանձնել է», - Շուշիում հայտարարել էր Իլհամ Ալիևը։

Հայաստանը երբեք նման պարտավորություն չի ստանձնել, խոսքը ճանապարհների ապաշրջափակման մասին է, վերահաստատելով պաշտոնական Երևանի նախկինում հնչեցրած հայտարարությունները, թե միջանցքը կարմիր գիծ է Հայաստանի համար՝ ասաց Աղաջանյանը. - «Մեր դիրքորոշումը երբևէ չի փոխվել այդ հարցի վերաբերյալ և չի էլ փոխվելու»:

Ալիևը նաև զուգահեռներ էր անցկացրել Լաչինի միջանցքի ու այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև, ասելով՝ «երկու տարի է մենք ձեռք չենք տալիս Լաչինի ճանապարհով Հայաստանից Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ երթևեկող մեքենաներին։ Մենք պարտավորություն ենք վերցրել և կատարում ենք այն։ Հայաստանը նույնպես պարտավորություն է ստանձնել, որպեսզի ճանապարհային կապ լինի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Անցել է երկու տարի, չկա տեխնիկա-տնտեսական հիմնավորում, գործողություն, երկաթգիծ, ճանապարհ։ Որքա՞ն պետք է սպասենք»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր