211652_close_icon
views-count10896 դիտում article-date 19:03 08-11-2022

Գողություն են կատարել Արթուր Սաքունցին պատկանող շինությունից. aravot.am

 aravot.am-ը գրում է. «Նոյեմբերի 6-ին «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն:

Նա տեղեկացրել է, որ հոկտեմբերի 29-ին մինչեւ նոյեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում Սպիտակ քաղաքի Նոր Խաչակապ բնակավայրի 1-ին փողոցի 47 հասցեում գտնվող իր՝ չբնակեցված շինությունից գողություն է կատարվել:

Արթուր Սաքունցը նշել է, որ պատուհանը հրել բացելու միջոցով մտել եւ գողացել են մեկ հատ «Մերկուրի» ապրանքանիշի ջեռուցման կաթսա եւ ընդհանուր 86 հատից բաղկացած ջեռուցման մարտկոցներ՝ պատճառելով շուրջ 750.000 դրամի վնաս: Քննությունը վարում է Սպիտակի քննչական բաժինը»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր