211652_close_icon
views-count852 դիտում article-date 12:58 08-11-2022

Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ Լատինական Ամերիկայի երկրների ղեկավարը կայցելեն Մեխիկո

Լատինական Ամերիկայի մի շարք երկրների, այդ թվում Խաղաղօվկիանոսյան դաշինքի (ԽԴ) մեջ մտնող երկրների ղեկավարները կժամանեն Մեքսիկա ընթացիկ ամսվա վերջին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», նոյեմբերի 7-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը:

Լոպես Օբրադորի խոսքով՝ հանդիպումները տեղի կունենան ոչ թե Օախակայի հարավային նահանգում, ինչպես ավելի վաղ պլանավորվել Էր, այլ՝ Մեխիկոյում: Բարձրաստիճան կողմերն, ինչպես սպասվում Է, կքննարկեն տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացները, որոնք նպատակաուղղված են տնտեսական համագործակցության զարգացմանը: Խաղաղօվկիանոսյան դաշինքի մեջ են մտնում Չիլին, Կոլումբիան, Պերուն եւ Մեքսիկան: Այս միավորման ստեղծման սկիզբը դրվել Է 2011 թվականի գարնանը: Մինչեւ քովիդի համավարակը Խաղաղօվկիանոսյան դաշինքին Էր բաժին ընկնում ամբողջ Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի համախառն ներքին արդյունքի 38 տոկոսը (գնողունակության զուգակշռությամբ), արտաքին առեւտրի 50 տոկոսը եւ ներդրումների 40 տոկոսը:

Նմանատիպ նյութեր