211652_close_icon
views-count761 դիտում article-date 12:31 08-11-2022

Սալիվանը հաստատում է՝ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև կապի ուղիները բաց են մնում

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հաստատել է, որ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև կապի ուղիները բաց են մնում՝ չնայած ուկրաինական պատերազմին։ Գրում է «Ազատությունը»։

Ելույթ ունենալով Նյու Յորքում՝ Սալիվանն ասել է, որ ԱՄՆ-ի շահերից է բխում կապ պահպանել Կրեմլի հետ, հավելելով՝ պաշտոնյաները «հստակ հասկանում են, թե ում հետ գործ ունենք»։

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան նաև ընդգծել է, որ Մոսկվայի հետ կապերի պահպանումը բխում է «այս հակամարտությունից տուժած յուրաքանչյուր երկրի շահերից»։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Սալիվանը գաղտնի բանակցություններ է վարում Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ՝ Ուկրաինայում պատերազմի միջուկային էսկալացիայի վտանգը կանխելու համար։

Նմանատիպ նյութեր