211652_close_icon
views-count1525 դիտում article-date 17:26 07-11-2022

Գուտերեշը հայտարարել է, որ մոլորակը դեպի «կլիմայական դժոխք» է շարժվում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կարծում է, որ մոլորակը շարժվում է դեպի «կլիմայական դժոխք», եւ կլիմայի փոփոխությունները կարող են անդառնալի դառնալ: Այս կարծիքը նա հայտնել է նոյեմբերի 7-ին Շարմ Էլ Շեյխում հանդես գալով Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի պարփակ կոնվենցիայի կողմերի 27-րդ խորհրդաժողովում, տեղեկացնում է «Արմենպրեսը»:

«Ջերմոցային գազերի արտանետումները շարունակում են աճել, գլոբալ ջերմաստիճանն աճում է,- ասել է Գուտերեշը:- Մեր մոլորակն արագորեն մոտենում է բեկումնային գործոններին, որոնք կլիմայական քաոսը կդարձնեն անդառնալի: Մենք կլիմայական դժոխքի ճանապարհին ենք, ընդ որում ոտքներս պահում ենք գազի ոտնակին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կլիմայի փոփոխությունը համարել է կանխորոշիչ խնդիր եւ ամբողջ դարի գլխավոր մարտահրավերը: «Անհանդուրժելի, աղաղակող եւ ինքնակործանարար է դա մղել երկրորդ պլան: Իրոք, այսօրվա շատ հակամարտություններ կապված են աճող կլիմայական քաոսի հետ»,- նշել է նա:

«Ներկայիս ճգնաժամերը, որոնք շտապ լուծում են պահանջում, չեն կարող ուրացողության արդարացում ծառայել»,- ասել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը։

Նմանատիպ նյութեր