211652_close_icon
views-count545 դիտում article-date 14:50 07-11-2022

«Արդար Հայաստան» կուսակցությունը Բյուրեղավան համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրում է Արմեն Սարգսյանի թեկնածությունը

Ս.թ. նոյեմբերի 10-ին տեղի է ունենալու Բյուրեղավան համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը, որի օրակարգում ներառված է «Համայնքի ղեկավար ընտրելու» և «Համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպչական հարցերի մասին» հարցերը։

Այս առնչությամբ «Արդար Հայաստան» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով «ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ» դաշինքն ունի ավագանու 7 անդամ, իսկ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» և «ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցությունները՝ հավասար, յուրաքանչյուրը՝ ավագանու 4 անդամ։

Սա նշանակում է, որ որևէ քաղաքական ուժ չի կարող միայնակ կերպով ընտրել համայնքի ղեկավար, քանի որ չի ստացել ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին։

«ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցությունը ավագանու առաջին նիստում, որպես Բյուրեղավան համայնքի ղեկավար, առաջադրելու է ընտրական ցուցակը գլխավորած Արմեն Սարգսյանի թեկնածությունը։

Խորապես համոզված ենք, որ ի դեմս Արմեն Սարգսյանի՝ Բյուրեղավան համայնքը կունենա պատվախնդիր, մարդկային բարձր ու կամային հատկանիշներ, միաժամանակ՝ պրոֆեսիոնալ կարողություններ և հարուստ կենսափորձ ունեցող ղեկավար, որն իսկապես ունակ է աշխատել հանուն Բյուրեղավանի և բյուրեղավանցու։

«ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցությունը, առաջնորդվելով բացառապես ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ու ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆՑԻՆԵՐԻ շահերով, ակնկալում է, որ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ համայնքի նորընտիր ավագանին ս․թ․ նոյեմբերի 10-ին ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ կընտրի համայնքի ղեկավար՝ դրսևորելով հանդուրժողականության ու համերաշխության մթնոլորտի ձևավորման, հանուն Բյուրեղավանի արժանապատիվ զարգացման համար բացառիկ վարքագիծ։

«ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցությունն իր երախտագիտությունն է հայտնում ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ և նրա գլխավորած ընտրական ցուցակին վստահություն տված ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ համայնքի բոլոր բնակիչներին։

Մեկ անգամ ևս հպարտորեն արձանագրում ենք, որ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ նման ինտելեկտուալ, հավասարակշիռ, սրտացավ, պատասխանատու ու պրոֆեսիոնալ մարդկանց միջոցով միայն կարող ենք ոտքի կանգնեցնել ու շենացնել մեր երկիրը։

Նմանատիպ նյութեր