211652_close_icon
views-count1428 դիտում article-date 15:03 07-11-2022

ԲԸՏՄ-ն տուգանքներ է սահմանել քաղաքացիների նկատմամբ հողի վերին շերտի ապօրինի տեղափոխման համար

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական ստուգայցերի ընթացքում նոյեմբերի 3-ին Կոտայքի մարզում արձանագրել են սևահողի ապօրինի տեղափոխման 2 դեպք։

Ձորաղբյուր համայնքի վարչական տարածքում տեսուչները ստուգման ենթարկելով քաղաքացիներ Գ.Ղ-ի և Գ.Մ-ի վարած «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենաները հայտնաբերել են 16խմ սևահող։

Հողի բերրի շերտի անօրինական տեղափոխման համար իրավախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության 100.000 ՀՀ դրամի չափով, նաև ներկայացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման պահանջ 160.000 ՀՀ դրամ։

Սևահողն առգրավվել և հանձնվել է Կոտայքի մարզի Աբովյան համայնքին։

Նմանատիպ նյութեր