211652_close_icon
views-count51829 դիտում article-date 10:56 07-11-2022

Խոշոր ավտովթար՝ Երևանում. Շիրակի փողոցում՝ «Շեն դեկոր» խանութի դիմաց, բախվել են թուրքական համարանիշներով DAF-ն ու ավտոքարշակը, վիրավորին DAF-ից դուրս են բերել փրկարարներն ու պարեկները, օպերատիվ են գործել բժիշկները.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում Շիրակի 1/4 հասցեում՝ «Շեն դեկոր» շինանյութի խանութի դիմաց, բախվել են КамАЗ մակնիշի ավտոքարշակն ու թուրքական համարանիշներով DAF բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Վանուշ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Դավիթ Առաքելյանն ու Անդրանիկ Հարությունյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ թիվ 3 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Բեռնատարի ուղևորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորին, ապա պարեկներն ու փրկարարները արդեն ավտոմեքենայից դուրս են բերել վիրավորին և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ 

Վթարի մասին տեղեկությունը Պարեկային ծառայության Երևանի գնդից փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Դ. Մարտիրոսյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ 

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

***
14:00

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ քննչական բաժինը ՀԿԳ ավագ քննիչ Դ. Մարտիրոսյանի գլխավորությամբ պարզել են՝ «Կամազ 53212» մակնիշի ավտոքարշակը վարել է Երևանի բնակիչ՝ 25-ամյա Նարեկ Համբարձումյանը։

DAF մակնիշի թուրքական համարանիշներով բեռնատարը վարել է Թուրքիայի քաղաքացի՝ 51-ամյա Սեֆֆար Կեսկինը։

Վթարի հետևանքով «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել DAF-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 26-ամյա Արթուր Մկրտչյանը։


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր