211652_close_icon
views-count1045 դիտում article-date 13:45 07-11-2022

Ռուսաստանը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները 11 օդանավակայաններում

Ռուսաստանի հարավային և կենտրոնական հատվածի 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակումների ռեժիմը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 15-ը,

Tass-ի փոխանցամբ՝ այդ մասին հայտնում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։

Մասնավորապես, սահմանափակվել են թռիչքները դեպի Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրասնոդար, Կուրսկ, Լիպեցկ, Դոնի Ռոստով, Սիմֆերոպոլ և Էլիստա օդանավակայաններ։

Նմանատիպ նյութեր