211652_close_icon
views-count1847 դիտում article-date 22:40 06-11-2022

Հայաստանի Հանրապետության օրհներգը առաջին անգամ հնչեց սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնություններում

Հայաստանի Հանրապետության օրհներգը առաջին անգամ հնչեց սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնություններում։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շնորհակալություն հենացատկի աշխարհի չեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Դավթյանին», - գրել է վարչապետը:

Հիշեցնենք, որ Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, 2022 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Արթուր Դավթյանը դարձել է Աշխարհի չեմպիոն։

Դավթյանը15.050 միավորով շրջանցել է բոլոր մրցակիցներին՝ դառնալով անկախ Հայաստանի առաջին աշխարհի չեմպիոնը սպորտային մարմնամարզությունում:

Նմանատիպ նյութեր