211652_close_icon
views-count29629 դիտում article-date 16:37 06-11-2022

Քեզ բացակա չենք դնի. Ա․ Իսահակյանի անվան ազգային գրադարանում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Իշխան Մանուկյանի հիշատակին նվիրված «Իշխան՝ Արա լեռան հավերժ զինվոր» գրքի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այն, որ մայրաքաղաքի Ավետիք Իսահակյանի անվան ազգային գրադարանում միշտ արժանվույնս են գնահատում նաև արցախյան բոլոր պատերազմներում նահատակված հերոսներին, դա փաստ է։ Դրա վառ ապացույցը նոյեմբերի 4-ին ազգային գրադարանում տեղի ունեցած արձակագիր, խմբագիր Ռեգինա Ամատունու գրքի շնորհանդեսն էր՝ նվիրված արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Իշխան Մանուկյանի հիշատակին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիրքը կոչվում է «Իշխան՝ Արա լեռան հավերժ զինվոր»։

Ներկա էին հերոսի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, հերոսածին մայրեր, մշակույթի սիրված գործիչներ՝ դերասաններ, արցախյան մի քանի պատերազմների մասնակիցներ։

Իշխան Արայի Մանուկյանը ծնվել է 2002թ. փետրրվարի 19-ին, սովորել է Մոնթե Մենլքոնյանի անվան թիվ 11 դպրոցում։ 9-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջ:

Իշխանը շատ ընկերասեր էր, ազնիվ, բարի, մեծերի նկատմամբ հարգալից: Սպորտաձևերից սիրում էր ֆուտբոլը, հաճախում եր «Բանանց» ֆուտբոլային ակումբ:

Քոլեջն ավարտելուց հետո ընդունվեց Գյուղատնտեսական ակադեմիա՝ հույսով, որ բանակից հետո ուսումը կշարունակի։ Զորակոչվեց բանակ հուլիսի 30-ին՝ ծառայության անցնելով Արցախի Արա լեհ։ Գոհ էր ծառայությունից, հրամանատարներից, իր ծառայակից ընկերներից:

Երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը, 2 օր կապ չեղավ Իշխանի հետ: Հետո զանգեց, շատ ինքնավստահ էր, բարձր մարտական տրամադրությամբ։ Լինելով ընդամենը 2 ամսվա ծառայող՝ 33 օր պայքարել են, եղել են Ջրականում, Հադրութում, Մարտունիում, իսկ վերջում՝ Կարմիր Շուկայու։ Մարտերից մեկի ժամանակ գոտիներով փոխանակել էր իր ընկերներից մեկի հետ, խոստացել, որ իրար ողջ մնալու դեպքում հանձնեն մեզ։

Թեժ մարտերից մեկի ժամանակ Հադրութում Իշխանը նկատել է թշնամու «Յաշման» ջոկատին։ Զեկուցել է հրամանատարական կազմին, միջոցներ են ձեռնարկել, և հրաշքով այդ անգամ դիվիզիան փրկվել է։ Ծանր մարտեր են ունեցել, կռիվ են տվել հրետանային գումարտակով։

Հոկտեմբերի 29-ի գիշերը անօդաչուի հարվածից վիրավորում է ստանում, 5 օր պայքարում է կյանքի համար։ Ավա՜ղ, հերոս Իշխանի սիրտը կանգ է առնում նոյեմբերի 5-ին:

Հետմահու Արցախի Հանրապետության նախագահի հրամանով պարգևատրվում է «Արիության» մեդալով:


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 169+
169+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր