211652_close_icon
views-count1506 դիտում article-date 17:27 06-11-2022

ԱՄՆ-ը ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Իրանի ուղղությամբ․ Washington Post

Միացյալ Նահանգները ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Իրանի ուղղությամբ այն բանից հետո, երբ տեղեկություն է ստացել, որ Թեհրանը հարձակում է նախապատրաստում Սաուդյան Արաբիայի վրա։

The Washington Post թերթը գրում է. «Երբ հետախուզության վերջին զեկույցները նախազգուշացնում էին Սաուդյան Արաբիայի թիրախների վրա իրանական բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի մոտալուտ հարձակումների մասին, ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը Պարսից ծոցի ռազմաօդային ուժերը գործարկեց դեպի Իրան՝ որպես ԱՄՆ և Սաուդյան Արաբիայի ուժերի համատեղ բարձր զգոնության ազդակ», – ասվում է թերթի զեկույցում։

Նմանատիպ նյութեր