211652_close_icon
views-count1362 դիտում article-date 16:32 06-11-2022

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է նախապատրաստում Իրանի դեմ

Միացյալ Նահանգներն ու իր դաշնակիցները Իրանի նկատմանբ նոր պատժամիջոցներ են մշակում Ռուսաստանի Դաշնություն զենք մատակարարելու համար։ 

Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդը։

«Դուք Վաշինգտոնի կողմից Իրանին ուղղղված բավականին հզոր քննադատություն եք տեսնում, այդ քննադատությունը դուք նաև տեսնում եք ՄԱԿ-ում։ Ես կարծում եմ, որ ավելի ուշ տեսնելու եք, թե ինչպես է ԱՄՆ-ն և իր դաշնակիցները քննադատում Ռուսաստան անօդաչու թռչող սարքերի ու հրթիռների մատակարարաման համար, ինչպես նաև մտածելու ենք Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին։ Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի կանխենք Ռուսաստան զենքի մատակարարումը»,-ընդգծել է Դոնֆրիդը։

 

Նմանատիպ նյութեր