211652_close_icon
views-count1085 դիտում article-date 14:44 05-11-2022

Պենտագոնը հայտնել է Ուկրաինա 8 NASAMS ԶՀՀ ուղարկելու մասին

Պենտագոնը հայտնել է Ուկրաինա ութ NASAMS զենիթահրթիռային համալիր ուղարկելու մասին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի՝ տիեզերական քաղաքականության գծով օգնական Ջոն Փլամը։

«Ինչ վերաբերում է  NASAMS համալիրներին, ապա, կարծում եմ, կուղարկվեն ութ համակարգեր։ Հստակ չգիտեմ՝ որտեղ են նրանք, սակայն ճանապարհին են»,- նշել է Փլամը։

Ըստ նրա՝ Ուկրաինան իր տարածքում հակահրթիռային համակարգ ներդնելու դեպքում լուրջ խնդիրների կբախվի։ «Ակնհայտ է, որ պաշտպանության համար հակահրթիռային համակարգեր կպահանջվեն։ Սակայն կարծում եմ, որ Ուկրաինան չի կարողանա ապահովել համակողմանի պաշտպանությունը»,- հավելել է նա։

Նմանատիպ նյութեր