211652_close_icon
views-count2002 դիտում article-date 14:17 05-11-2022

ՌԴ պետդումայի նախագահն առաջարկում է չեղարկել ամանորը

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Telegram-ի իր ալիքում հարցում է հրապարակել այն մասին, թե արդյո՞ք իր բաժանորդները աջակցում են 2022 թվականին Ռուսաստանում ամանորյա միջոցառումների չեղարկմանը։ Բաժանորդներին առաջարկվել է 3 տարբերակ՝ 1. բոլոր միջոցառումների ամբողջական մերժում,  2. մասնակի սահմանափակումներ, 3. միջոցառումներ հին ռեժիմով, այսինքն առանց փոփոխությունների:   Մարդկանց մեծ մասը քվեարկել է երկրորդ տարբերակի օգտին։

«Երկու ամսից էլ քիչ ժամանակ է մնացել 2023 թվականի Ամանորին։ Առաջարկում եմ քննարկել՝ կո՞ղմ եք Ամանորյա միջոցառումների մերժմանը` կորպորատիվ երեկույթներին, համերգներին, հրավառություններին»,- հարցրել է Վոլոդինը։

Նոյեմբերի 5-ի դրությամբ Պետդումայի նախագահի բաժանորդների 66%-ը ցանկանում է, որ անցկացվեն  միայն մանկական միջոցառումներ, 23%-ը կողմ է բոլոր միջոցառումների չեղարկմանը և  11%-ը կողմ է Ամանորի միջոցառումները սովորականի պես անցկացնելուն։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր