211652_close_icon
views-count1140 դիտում article-date 11:13 05-11-2022

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը չհայտարարված այցով ժամանել է Կիև

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը չհայտարարված այցով ժամանել է Կիև։

CNN-ի փոխանցմամբ՝ ուրբաթ օրը Սալիվանը Ուկրաինայի մայրաքաղաքում հանդիպել է նախագահ Վլադիմիր Զելենսկու և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Սալիվանի հետ միասին Կիև է այցելել ԱՄՆ Անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Ադրիան Ուոթսոնը։

Սալիվանը Կիևում հայտարարել է օգնության լրացուցիչ փաթեթի մասին, որն առաջին անգամ ներառում է արդիականացված T-72 տանկեր, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր և արդիականացված «երկիր-օդ» հրթիռներ։

Նմանատիպ նյութեր