211652_close_icon
views-count3847 դիտում article-date 23:26 04-11-2022

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է նոյեմբերի 5-ին Երևանում կայանալիք հանրահավաքի մասին


Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը նոյեմբերի 5-ին Երևանում կայանալիք հանրահավաքի կապակցությամբ հաղորդագրություն է տարածել, որում զգուշացնում է իր քաղաքացիներին , որ ցույցերը անկանխատեսելի կարող են լինել, իսկ մասնակիցները՝  փոխելով ուղղությունը, կարող են  ստեղծել  երթևեկության նոր խցանումներ ու խոչընդոտներ:

«Անգամ խաղաղ նպատակով նախատեսված ցույցերը կարող են վերածվել առճակատման և, հնարավոր է, նաև բռնության»,-ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:

ԱՄՆ դեսպանատունը իր  քաղաքացիներին հորդորել է հեռու մնալ հանրահավաքի վայրից, խուսափել մարդկանց կուտակումներից, ցուցարարներից։  

Նմանատիպ նյութեր