211652_close_icon
views-count873 դիտում article-date 18:17 04-11-2022

Կասեցվել է բնական աղբյուրից ջրառի իրականացումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել «Արլա» ՍՊԸ-ի շշալցման արտադրամասում։

Տեսչական մարմնից հայտնում են, որ պարզվել է, որ Ընկերությունը ջրառ է իրականացնում  Արագածոտնի մարզի Քուչակ համայնքի վարչական տարածքում գտնվող «Ամբարլու» աղբյուրից՝ չունենալով համապատասխան ջրօգտագործման թույլտվություն։

Տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է «Արլա» ՍՊԸ-ի կողմից ապօրինի ջրառի իրականացումը մինչև կասեցման հիմքի վերացումը:

Նմանատիպ նյութեր