211652_close_icon
views-count632 դիտում article-date 13:26 04-11-2022

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Խավիեր Կոլոմինա

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և ողջունում է Եվրոպական Միության ջանքերն այդ ուղղությամբ:

Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան:

«Լավ նորություն է, որ մեր գործընկերները քննարկում են սահմանների սահմանազատման հարցը, ինչն անհրաժեշտ է տեղում անվտանգության մակարդակը բարձրացնելու համար: ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և ողջունում է այդ ուղղությամբ ԵՄ-ի ջանքերը, ներառյալ՝ այս հանդիպման հյուրընկալումը»,- գրել է Կոլոմինան՝ կիսվելով Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոյի հրապարակումը Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների երրորդ հանդիպման վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր