211652_close_icon
views-count1877 դիտում article-date 15:49 03-11-2022

Փամբակ և Արտանիշ գյուղերի ճանապարհի երկայնքով փայտյա սյուները ՀԿԵ-ից վերցվեցին և տրվեցին ՊՆ-ին

Կառավարությունն այսօրվա նիստում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմից գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին որոշում է ընդունել:

Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ նախագծի ընդունումը անհրաժեշտ է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմում ներառված  Փամբակ և Արտանիշ գյուղերի ճանապարհահատվածի երկայնքով առկա չշահագործվող գծային կապի փայտյա սյուները կոնցենսիոն ակտիվների կազմից հանելու և ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացնելու համար` զորամասերի պահպանության տեղամասերում անձնակազմի պաշտպանության կառույցների սարքավորման և ինժեներական արգելափակոցների տեղադրման նպատակով:

Ներկայումս պահանջվող գծային կապի փայտյա սյուները չեն շահագործվում և ներառված չեն «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի արտադրական աշխատանքների մեջ:

Նմանատիպ նյութեր