211652_close_icon
views-count1424 դիտում article-date 15:13 02-11-2022

Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի զորքերի թվաքանակն ավելացել է 2,5 անգամ. Շոյգու

Ռուսաստանի եւ Բելառուսի ռազմական գերատեսչությունների համատեղ կոլեգիայի նիստում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն տեղեկացրել է ՌԴ սահմանների մոտ ՆԱՏՕ-ի զորքերի թվաքանակի ավելացման ծավալների և միտումների մասին, տեղեկացրել է ria.ru-ն։

«Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայում, ինչպես նաեւ Բալթյան երկրներում տեղակայվել են ՆԱՏՕ-ի արտատարածաշրջանային պետությունների զինված ուժերի ստորաբաժանումներ։ Ստեղծվում են նոր բազմազգ գումարտակների տակտիկական խմբեր Բուլղարիայում, Հունգարիայում, Ռումինիայում եւ Սլովակիայում։ Խմբավորման թվաքանակը 2022թ. փետրվարից ավելացել է 2,5 անգամ եւ կազմում է ավելի քան 30 հազար մարդ, իսկ մոտ ապագայում կարող է ավելանալ»,- ասել է նախարարը։

Նա նշել է, որ Արեւմուտքի հետ առճակատման խորացումը եւ ՆԱՏՕ-ի բազմազգ խմբավորման թվաքանակի ավելացումն արեւելյան թեւում սպառնում են ոչ միայն Ռուսաստանին։ «Հարվածի տակ կհայտնվեն նաեւ մեր դաշնակիցները, առաջին հերթին՝ եղբայրական Բելառուսը»,- ասել է նախարարը։

«Հունիսի վերջին ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթաժողովում ընդունվել է դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգը, որտեղ Ռուսաստանի Դաշնությունը անվանվել է անվտանգության սպառնալիքների գլխավոր աղբյուր։ Այս առնչությամբ դաշինքը մտադիր է «առաջավոր ներկայության միջոցով Ռուսաստանի զսպումից» հավաքական պաշտպանության լիածավալ համակարգի ստեղծման անցնել «արեւելյան թեւում»՝ մեր սահմանների մոտ»,- ասել է նախարարը։

Նմանատիպ նյութեր