211652_close_icon
views-count710 դիտում article-date 10:46 02-11-2022

ԱՄՆ-ն կանի այն, ինչ ամենաօգտակարն է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման համար. Պետդեպ

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հոկտեմբերի 31-ին Սոչիում ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած հանդիպման արդյունքներին:

Լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք Սոչիում հանդիպումից հետո ԱՄՆ-ի մոտ տպավորություն կա՞, որ երկու կողմերն էլ դեռ շահագրգռված են մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում։

«Մենք հավատարիմ ենք հայ-ադրբեջանական խաղաղությանը և երկու երկրների միջև բանակցություններին։ Մենք կարծում ենք, որ ուղղակի երկխոսությունը առանցքային է խնդիրների լուծման և այդ կայուն խաղաղության հասնելու համար, և այդ կայուն խաղաղությանը, ի դեպ, երկու երկրներն էլ հայտարարել են, որ ձգտում են: Այսպիսով, մենք կշարունակենք ներգրավվել հաջորդ ամիսներին՝ հեշտացնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ, գործընկերների հետ, ինչպես նաև բազմակողմ կազմակերպությունների միջոցով քննարկումները»,- ասել է Փրայսը:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն կանի այն, ինչ ամենաօգտակարն է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման համար։

Նմանատիպ նյութեր