211652_close_icon
views-count1391 դիտում article-date 21:37 01-11-2022

«Եթե Փաշինյանն ասում է, որ ինձ պետք է 29.800 քկմ, միանգամից ասում է՝ Ղարաբաղից ձեռք եմ քաշել. էլ ո՞նց ասի». Կարեն Քոչարյան. 168.am

168.am-ը գրում է. «Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավիրած եռակողմ՝ Փաշինյան-Ալիև-Պուտին բանակցությունների արդյունքում հաստատված եռակողմ համաձայնեցված հայտարարությունը հիասթափեցրել է ՀՀ քաղաքական ու հանրային տարբեր շրջանակների:

Պատճառներից մեկը հայտարարության տեքստում «Լեռնային Ղարաբաղի» մասին հիշատակման բացակայությունն էր. նույնիսկ ռուս խաղաղապահների առաքելությանն առնչվող հատվածում Արցախը հիշատակված չէ, և փոխարենը կիրառվել է «իր տեղակայման վայրում» հերթապահ ձևակերպումը։

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծում է, որ հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղին չանդրադառնալը հետևանքն է Փաշինյան-Ալիև բանավոր և գուցե գրավոր պայմանավորվածությունների:

«Ադրբեջանը ռուսներին ասում է՝ եթե իրենք համաձայն են, ձեր ի՞նչ գործն է,- 168.am-ի  հետ զրույցում նկատեց քաղտեխնոլոգը, ապա անդրադառնալով պայմանավորվածությունների մասին դիտարկումներին՝ մանրամասնեց,- Եթե Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ինձ պետք է 29.800 քառակուսի կիլոմետր, միանգամից ասում է՝ Ղարաբաղից ձեռք եմ քաշել, էլ ո՞նց ասի, դրանից ավել ի՞նչ ասի»:

Անդրադառնալով Ռուսաստանից Հայաստանի ակնկալիքներին, որոնք օրերս մերթընդմերթ բարձրաձայնում էր Նիկոլ Փաշինյանը՝ Կարեն Քոչարյանը նկատեց՝ ՀՀ-ն ուզում է, որ ՌԴ-ն լուծի այդ հարցը, սակայն, նա չի կարծում, թե այժմ դա ՌԴ ամենակարևոր խնդիրն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր