211652_close_icon
views-count649 դիտում article-date 19:40 01-11-2022

Ռուսաստանին ձեռնտու չէ Արցախի հիմնախնդրի վերջնական կարգավորումը մի քանի պատճառներով. Ղազինյան

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրել է. «Ռուսաստանին ձեռնտու չէ Արցախի հիմնախնդրի վերջնական կարգավորումը մի քանի պատճառներով:

Ռուսաստանը փաստացի առաջարկում է նոր ստատուս-քվո՝ ոչ խաղաղություն, ոչ պատերազմ կոնցեպտը, ինչը, իմ խորին համոզմամբ, միջնաժամկետ կտրվածքով, բխում է Հայաստանի և Արցախի շահերից:

Միակ բանը, որ ձգտում է անել Ռուսաստանը, դա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի հստակեցումն է՝ դեմարկացիան ու դելիմիտացիան, ինչը պետք է իրականացվի ՌԴ ԳՇ-ում գտնվող քարտեզներով:

Իսկ թե կոնկրետ որ քարտեզով կիրականացվի սահմանազատումը, կորոշի Մոսկվան՝ իր շահերի շրջանակներում (ենթադրում եմ Հայաստանի օգտին):
Հ.Գ. Մենք պետք է դադարենք քաղաքականությանը վերաբերվել զգացմունքներով և ձեռնպահ մնանք ժամանակից շուտ հետևություններ ու եզրահանգումներ անելուց. . .»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր