211652_close_icon
views-count86930 դիտում article-date 15:47 01-11-2022

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ 39-ամյա վարորդը Tesla-ով բախվել է քարերին ու կողաշրջվել․ 3 վիրավորներից 2-ը հարազատ եղբայրներ են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Գրիգոր Մնացականյանը իր վարած Tesla մակնիշի ավտոմեքենայով, Նուռնուս գյուղից դեպքի Բյուրեղավան քաղաք ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել աջակողմյան հատվածում գտնվող քարերին և կողաշրջվել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ․ Մնացականյանը, ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 34-ամյա Արսեն Անդրեասյանն ու 45-ամյա Արտեմ Անդրեասյանը օպերատիվորեն ժամանած «Բյուրեղավան» ամբուլատոր կենտրոնի շտապօգնության բրիգադի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ծառայողները՝ ավագ տեսուչ Աշոտ Մխիթարյանի գլխավորությամբ։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Արսեն և Արտեմ Անդրեասյանները հարազատ եղբայրներ են։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր