1123 դիտում
15:32 01-11-2022
ՀՀ ԱԺ փոխնախագահը ԵԽ պատգամավորներին է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին:
Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանի գործընկերներին Հայաստանին աջակցելու համար: Խորհրդարանի փոխնախագահը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի վերաբերյալ:
Անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին՝ բարձրաձայնվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:
ԱԺ փոխնախագահն ընդգծել է նաեւ, որ վտանգված է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգությունը: Ընդգծվել է նաեւ հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձի հրամայականը:
Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են ամբողջ տարածաշրջանում կայունության, ժողովրդավարության հաստատումը:

Նմանատիպ նյութեր
966 դիտում
16:31 20-07-2022
Արարատ Միրզոյանը Լեհաստանի փոխվարչապետին ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը ԼՂ խնդրի վերաբերյալ
Այս բաժնից
1705 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1555 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան